ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ լրատվության վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը գրում է.
«Խորհրդարանում կար մի չգրված կանոն, որ ուներ ժողովրդավարությունն ընդգծելու և խորհրդարանի դերը նշանավորելու նշանակություն. անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, որպեսզի որևէ դեպքում քաղաքական ամենակարևոր մարմինը չռազմականացվի: Նույնիսկ որևէ դեպքում որևէ մեկի մոտ ռազմականացման տպավորություն չթողնի:
Այսօր լրատվականներում տեսա ԱԺ միջանցքներում հսկողություն իրականացնող տասնյակ զինվորական համազգեստով ծառայողների:
Տեսարանը շատ տհաճ է...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը