«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հայհոյանքը քրեականացնող օրենք ընդունելու մասին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հակոբ Արշակյանին։ Կյուրեղյանն իր խոսքում նախ նշեց, կողմ է, որ հանրային կյանքից այդ հայհոյանքի մշակույթը պետք է հնարավորինս վերացվի։
«Իրավագիտությունը մաթեմատիկական տրամաբանության կանոններով է աշխատում և որևէ հանցանքի մեջ մեղադրելու համար պետք է ունենալ ճշգրիտ սահմանումներ»,-նշեց Կյուրեղյանը՝ հավելելով, թե արդյո՞ք հաշվի են առել , որ հայերենը հարուստ է բազմիմաստ բառերով , որոնք կոնկրետ կոնքտեքստում կարող են ընկալվել որպես հայհոյանք։
« Արդյո՞ք հայհոյանքը քրեականացնելը ենթադրում է, որ ստորագրվելու է որևէ նոր փաստաթուղթ»,-բնշեց Կյուրեղյանըը։
Մնարամսները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը