ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ՍԱՀՄԱՆ vs Պատգամավորի սուրճ
Մեր երկրում ոչ թե պատգամավորին հայհոյելը քրեականացնող օրենք է պետք, այլ պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ:
Որ ամռանը սարի գլխին, բուշլատով ու տաք ձեռնոցներով, ծխախոտի ու ուտելիքի ուշացումներով,... զենքը ձեռքին սահման պահած լինի որպես առաջադրման պարտադիր ու անհրաժեշտ պայման:
Ես գիտեմ ինչքան է սահմանին կանգնած սպայի աշխատավարձը: Չեմ գրի այստեղ...
Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով:
Երեկ էլ քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի բարձրացման «քվեարկությունն» ավարտվեց իրենցքայլականների «ջախջախիչ հաղթանակով»` 32 կողմ, 2 դեմ։
Պատերազմի օրերին $100.000 կառուցվելիք ավտոպարկի դարպասների շինարարության քվեարկությունը հիշեցի:
Ո՜չ ապաստարանի, ո՜չ քաղպաշտպանության այլ միջոցառման... այլ ավտոպարկի անցակետի ու դարպասի։
Սատկեք դուք, անպատիվ, անբարո, չագուչի ու հակահիգիենիկ կաստրատի իրականությունը կյանքի կոչող ապիկարներ:
ՍԱՏԿԵՔ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը