28 07 2021

Ինչո՞ւ է բեմ բարձրացել Արծրունը

Ինչո՞ւ է բեմ բարձրացել Արծրունը

Արծրուն Հովհաննիսյան անունն առնչվում է ստի ու պարտության հետ։ Թվում էր, թե կապիտուլյացիայից հետո պետք է բոլոր ստախոս, թյուր ինֆորմացիա տարածած, պարտության հասցրած անձնինք մաքրված լինեին համակարգից։ Բայց այս իշխանության պարագայում նրանք միայն կարիերայի աճ են ունենում։

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել, ու հայկական կողմից դարձյալ ինֆորմացիա է տարածում Արծրունը։ Հիշեցնենք, որ նա 44 օր շարունակ ֆեյք ինֆորմացիա է տարածել՝ «հաղթելու ենք» ոճով։ Եվ իզուր չէ, որ ամենուր հայհոյանքներ են, կոպիտ բառապաշար իր հասցեին։ Ինչո՞ւ է ակտիվացել Արծրուն Հովհաննիսյանը, ի՞նչ ստեր կան տարածելու, ինչի՞ց պետք է վախենալ, հարցնում են ֆեյսբուքյան օգտատերերը։

Արծրուն Հովհաննիսյանն էլ լայն թափով տարածում է տեղեկատվություն սահմանին կատարվողի մասին։

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է, որ ինքը 2010 թ-ից Արծրունին արգելել է Արցախի բանակի վերաբերյալ լուսաբանում իրականացնել՝ իր մասնագիտական ոչ կոմպետենտությունից հետո։

Իսկ Պաշտպանության նախարարությունից էլ  MediaHub.am-ին հայտնել են․ «ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»։

Հուսանք՝ Արծրուն Հովհաննիսյանը պարզապես ինքնագործունեությամբ է զբաղված։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ