28 07 2021

Զուգահեռ երկու իրականություն․ Վահե Եփրիկյանի գրառումը

Զուգահեռ երկու իրականություն․ Վահե Եփրիկյանի գրառումը

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մհեր Սահակյանի հետ Գեղարքունիքի մարզում ենք, ուր հերթական քաղաքական իրավախայտառակությունն է։ Զոլաքար համայնքի ղեկավարի լիազորություններն ավարտվել են, և մարզպետը նշանակել է համայնքի ղեկավարի ժ/պ, ում մարզպետարանի աշխատակիցներն այսօր ներկայացնում են աշխատանքի։ Չանդրադառնալով մարզպետի որոշման իրավաչափությանը` թերևս նշեմ, որ սույն նշանակումն ի սկզբանե տեղի է ունենում օրենքի հետևյալ կոպտագույն խախտումներով`

համայնքի անդամներին, այդ թվում` ավագանիներին թե՛ երեկ, թե՛ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել։

Նման իրավիճակում անհասկանալի է` մարզպետարանի աշխատակիցները համայնքի ղեկավարի ժ/պ ֊ին ու՞մ էին ներկայացնում։

Ավելին` դեռ երեկ համայնքի ղեկավարի աշխատասենյակը կապարակնքվել էր, ինչի մասին առկա է նաև նշում մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի այսօր կազմած արձանագրության մեջ, ով, սակայն որևէ կերպ չի անդրադարձել հանգամանքին, թե ո՞վ է երեկ կապարակնքել դռներն, ի՞նչ նպատակով և արդյո՞ք ուներ նման իրավասություն։ Մինչդեռ նշեմ` կապարակնքումը տեղի է ունեցել երեկ ըստ մարզպետարանի աշխատակիցների բանավոր հայտարարության` համայնքապետի ժ/պ ֊ի կողմից։

Ստացվում է` մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների բացահայտ ապօրինություններով, այդ ամենի ոստիկանական հովանավորչությամբ` նշանակումներ են կատարվում, դրանք կյանքի կոչվում։ Այս ամենը գուցե տարօրինակ լիներ, եթե չլիներ արդեն սովորական դարձած քաղաքական նպատակահարմարության խնդիրն, այն է` Զոլաքար համայնքինախկին ղեկավարն, ով ի դեպ այժմ գտնվում է Առաջին համալսարանական հիվանդանոցում և պատշաճ չի ծանուցվել վերոհիշյալի մասին, նաև 《Հայաստան》դաշինքի համախոհ է, իսկ նորանշանակ ժ/պ ֊ը հավանաբար իշխանահաճո ինչ ֊ որ մեկը։

Այսպիսով` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ամբողջապես հասկանալի են դառնում քաղաքական հետապնդումների այս խայտառակ շարքի պատճառներն ու նպատակները։

Իսկ Գեղարքունիքի մարզում այսօր վերստին թուրքը կրակում է, բնականաբար, դավաճանների խումբն էլ ոստիկանության բաժիններն է լցնում իր հող ու ջրին կապված ամենքին, գլխատում հատկապես սահմանամերձ շրջանները. թուրքի առջև ճամփա է բացում էլի։

Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից։

Ահա սրանց ապագան` ապագայի զոհերն, ապագա կորուստներն ու ապագա քաղբանտարկյալները, մի խոսքով` ստրկացած ու թշվառ ապագան, ուրեմն աքսիոմ է այլևս` ապագա կա, եթե սրանք չկան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ