Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ»:
Նույն թեմայի վերաբերյալ գրառում է արել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը՝ մասնավորապես, նշելով. «Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնվել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (10,00-ի դրությամբ):
Եթե կա նման նախաձեռնություն, ապա հաստատելուց բացի պետք է ներկայացվի դրա պայմանները»:
Նշենք, որ արդեն Հայաստանի ՊՆ-ն հաստատել է, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը