27 07 2021

Սոցապնախարարությունը՝ հանրակացարանից դուրս հանվող արցախցիների մասին



Մենք տեղյակ ենք Ավանի հանրակացարանում ժամանակավոր բնակվող արցախցի ընտանքների խնդրից։ Հարցը նախևառաջ դիտարկում ենք  գործող կառավարության որոշումների շրջանակներում, լուծումներ չգտնելու դեպքում նման դեպքերում տվյալները փոխանցում ենք նախարարության միասնական սոցիալական ծառայությանը, որտեղ կատարվում է կարիքների գնահատում և անհատական լուծումներ են առաջարկվում քաղաքացիների բնակաապոհվման հարցը լուծելու համար։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը, ի պատասխան Yerevan.Today-ի բարձրացրած հարցի, որ Ավանի հանրակացարանում ժամանակավոր բնակվող արցախցի ընտանքներին դուրս են հանում, ինչպե՞ս է լուծվելու հարցը։

«Նմանատիպ մի քանի դեպք ունենք, միասնական սոցիալական ծառայությունը զբաղվում է, ունենք կարիքների գնահատում և արդեն կան նախնական առաջարկվող լուծումների տարբերակներ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ