17 02 2023

Սոցապի տրամադրած տներ ենք գնացել, պարզվում է նման հասցե գոյություն չունի․ ՊՆ նախկին շենքի բնակիչ



 «Սոցապ նախարարությունից երեկ մեկան օգնության առաջարկով․ առաջարկեցին մեզ գրանցվեք, որ եմզ հիմա տնով ապահովեն , անչափահաս բալիկներին տեղավորենք, բերեցին մի բանալի , որը դուբլիկյատ էին արել 16 անգամ , 16 բաալի տվեցին մեր ձեռքն բրև 16 տուն են հատկացնում , պատկերցնում եք վերցնում ենք բանալինրը գնում ենք էն հասցեներով , որ տվել են, որ դռանը փորձում, ենք բացել չի բացվում  »,-այս մասին ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչը։

Հիշեցնենք, որ որ երեկ՝ փետրվարի 16-ի  վաղ առավոտյան, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներուժեր են կենտրոնացրել  ՊՆ նախկին շենքի մոտ, ապա մտնելով ներս՝  սկսել են գործողություններ իրականացնել , ընդհուպ՝ ուժի գործադրմամբ բնակիչներին դուրս հանել։

Նշենք , որ ՊՆ-ն 2008 թվականին է տեղափոխվել այլ շենք։ Այս շենքը մատնվել է անտերության։2020 թվականի վերջից կիսաքանդ այդ շենքը բնակեցվել է։ Տարբեր վայրերից այստեղ մարդիկ են եկել, դուռ ու լուսամուտ տեղադրել, սկսել ապրել։

Մինչև 2023 թվականի հունվար ամիս այստեղ բնակվող մոտ 200 քաղաքացիները որևէ խնդրի չեն բախվել, մինչև 2022թ․ ապրիլ ամիսը, երբ այն կառավարության որոշմամբ հանձնվեց ՊԵԿ-ին, որն էլ դիմել էր ոստիկանություն՝ պահանջելով ազատել տարածքը քաղաքացիներից։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ