23 07 2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ հեղուկ գազի թանկացման մասին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ հեղուկ գազի թանկացման մասին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը գրառում է արել՝ անդրադառնալով հեղուկ գազի գնաճին ու վարորդների դժգոհություններին․ «Տեղեկացնում եմ, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ,  Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել  հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ:

Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող  գործընթացներով, մասնավորապես  համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը:

ՄՊՀ աշխատակիցները  բանավոր զրույցներ են ունեցել  նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանի Դաշնությունում  հեղուկ գազի մանրածախ  գինը կազմում է  185- 220 դրամ, Վրաստանում՝  220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):

Հիշեցնում ենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50  տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների,  չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ