Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել և առկա է գազի արտահոսք։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։
Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։
Փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն և հաշվի առնելով հեղուկ գազի մեծ քանակությունը անվտանգության ապահովման համար լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը