23 07 2021

Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ադրբեջանում «դիվերսանտ» համարվող ևս 13 հայ ռազմագերիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը:

Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն։

Այսպես, ազատազրկման են դատապարտել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանին, Գուրգեն Հովհաննեսի Ղոլյանին, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանին, Վաղարշակ Մերուժանի Մալոյանին, Սասուն Սեյրանի Եղիազարյանին, Արսեն Արայիկի Վարդանյանին, Վահագն Էդիկի Բեհրեկյանին, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանին, Արման Վազգենի Դիլանյանին, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանին, Վելս Կարապետի Անբարդանյանին, Անդրանիկ Վազգենի Միքայելյանին, Ֆելիքս Արշակի Գրիգորյանին:

Հիշեցնենք, նախօրեին նման դատավճիռ էր կայացվել հայ զինվորականների մեկ այլ խմբի նկատմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ