22 07 2021

ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին

ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին

ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հուլիսի 22ժ-ի նիստում  որոշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգհումարվի օգոստոսի 2-ին, ժամը 10-ին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ օրենսդրության պահանջների, ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը:

Նա հայտարարեց որ ՀՀ նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրման օր է հայտարարվում օգոստոսի 2-ը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ