21 07 2021

Իմքայլական տականքնե՛ր, 9 ամսում մի հատ խրամատ, խրամուղի, մի հատ կրակակետ կառուցե՞լ եք, թե՞ ոչ․ պահեստազորի սպա



«Իմքայլական տականքներ՝ 9 ամսում մի հատ խրամատ, մի հատ խրամուղի, մի հատ կրակակետ կառուցե՞լ եք, թե՞ ոչ: Իհարկե, ոչ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք հնչեցրեց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։

Խոսելով սահմանային անվտանգությունից բանախոսն ընդգծեց․

«Մենք այսօր Սյունիքում և Գեղարքունիքում 12 հազար ադրբեջանական զինվորական ուժի դեմ ունենք 300-350 անկազմակերպ, վրանների մեջ քնող, կիսաքաղց զինվորներ, խրամատներ չունեցող պաշտպանական  դիրքեր»։

 Բանախոսը նշեց նաև, որ Սյունիքն այսօր մեկ ժամվա կեր է Ադրբեջանի համար, 12 ստրատեգիական ճանապարհների վրա նստած է թուրքը:

«Երբ Փաշինյանը 5 միլիոն վերցրեց Ադրբեջանից , բարոյազրկեց հայոց բանակը, զինաթափեց հայոց բանակը, տարավ, կոտորեց հայ երիտասարդներին, Արցախը հանձնեց թուքին, ԱԱԾ-ն լռեց: Նույնն անում է հիմա»,- ընդգծեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ