Panorama.am-ը գրում է․ Գիշերը կրակոցներ են եղել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ: Panorama.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի /կենտրոն Սոթք/ ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Գիշերը թուրքերի կողմից կրակոցներ էին հնչում, բայց գիշերվա կեսին արդեն դադարել էին: Կրակոցներն ինտենսիվ էին, ծանր տեխնիկա չէին կիրառել, հրաձգային զինատեսակներ էին: Այժմ իրավիճակը հանգիստ է»,- նշել է նա:
Նա նշել է, որ հայկական կողմից պատասխան կրակոցներ չեն եղել. «Միշտ էլ թշնամին կարգը խախտում է, եղել են գիշերներ, որ քիչ կրակոցներ եղել են, բայց այս գիշեր կրակոցներն ինտենսիվ էին: Մեր կողմը զուսպ է մնում, ի տարբերություն թուրքերի»:
Հ. Ավետյանի խոսքով, վիրավորների մասին տեղեկություն չունեն, եթե լիներ, կիմանային:
Համայնքի ղեկավարն ասել է, որ գյուղում միշտ էլ անհանգստություն կա կապված թշնամու գործողությունների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը