Երեկ երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում կրակոցներ ձայներ լսեցինք, դուրս եկանք բակ տեսնենք, թե ինչ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունի մարզի Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Հետո ոչ մի արձագանք, այդպես էլ չիմացանք ինչ էր, օդ են կրակել ինչ են արել, ոչ մի պատասխան չեղավ»,- հայտնեց նա և ասաց, որ դա ինքնաձիքի կրակոց չէր, այլ «ԴՇԿ»-ի։
«Մյուս գյուղացիներն էլ էին լսել, զանգեցին ասացին, ասացի հա ես էլ եմ լսել»,- հավելեց նա և նշեց, որ իրավիճակը ներկայումս հանդարտ է։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը, խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ հատելով Հայաստանի սուվերեն տարածքը։ Նրանք մինչ օրս չեն հեռացել այդ տարածքներից։ Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների, ինչպես նաև բնակիչների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը