19 07 2021

Ադրբեջանը քարոզչական պատերազմը շարունակում է նոր ուժով, իսկ մենք նույնիսկ չենք արձագանքում. ադրբեջանագետ

Ադրբեջանը քարոզչական պատերազմը շարունակում է նոր ուժով, իսկ մենք նույնիսկ չենք արձագանքում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի «գիտական» միտքը նոր խնդիր ունի լուծելու՝ ապացուցել, որ Հադրութի շրջանը պատմական ադրբեջանական հող ա։ Էլ Ազոխի քարանձավում գտնված ոսկորները դարձան ադրբեջանցիների նախապապեր, էլ Տողի մելիքները դարձան ադրբեջանցի, գյուղն էլ ադրբեջանաբնակ, էլ տեղի վանքերը ու եկեղեցիները դարձան աղվանական։

Իրենք քարոզչական պատերազմը շարունակում են նոր ուժով, իսկ մենք նույնիսկ չենք արձագանքում, բացարձակ ոչինչ չենք ձեռնարկում, կորցնելով ժամանակ ու նախահարձակ լինելու հնարավորությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ