17 07 2021

Առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ. Գևորգ Դանիելյան

Առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ. Գևորգ Դանիելյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Որպեսզի չունենանք քաղաքական հետապնդումներ, ավելի ճիշտ դրանք այդպիսին չորակվեն, առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և միայն մի պատժատեսակ՝ ազատազրկում, ուժը կորցրած ճանաչել վաղեմության ժամկետների նորմերը, վատթարացնող օրենքներին անխտիր հետադարձ ուժ տալ և անհապաղ կյանքի կոչել նմանաբնույթ այլ բարեփոխումներ։ Վստահ եմ, բացի տեղական սթափ ու նվիրյալ իրավաբաններից, եվրոփորձագետները և ապագայում բարեկամ դառնալու հավակնորդ հարևանները հերթական անգամ բուռն կծափահարեն և կհիմնավորեն առաջադեմ փորձը...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ