SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ որոշ հանգամանքներ են պարզվել հուլիսի 13-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փորձի, խուլիգանության, կրակոցներ արձակելու դեպքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը, 41-ամյա Գագիկ Պողոսյանը, վերջիններիս ընկերներ Գորիսի բնակիչներ՝ Հարութ Վարդանյանը, 43-ամյա Արմեն Աաջանյանը, Վերին Շեն գյուղի բնակիչներ 34-ամյա Էրիկ Զադայանը, 33-ամյա Արմեն Հովսեփյանը, Գորիսի բնակիչներ 31-ամյա Հարութ Լալազարյանը, 27-ամյա Մհեր Սահակյանը միասին Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցերի հատման խաչմերուկում, վաճաբանել են Գորիս քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Խաչատրյանի և վերջինս հետ նշված տարածք եկած Գորիսի բնակիչներ՝ 69-ամյա Հրաչիկ Թունյանի, 44-ամյա Նորայր Մնացականյանի, Մելիք Բարսեղյանի, վերջինիս որդու՝ 18-ամյա Մուշեղ Բարսեղյանի հետ, որը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։ Եվ այդ ընթացքում Կ․ Պողոսյանը իրեն պատկանորղ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը և անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ․ Վարդանյանը և Մ․ Բարսեղյանը հրազենային վնասվածքներ են ստացել։
Գ․ Շամշյանի տեղկություններով՝ վիրավորներից Հ․ Վարդանյանին իր ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխել Կ․ Պողոսյանը, իսկ մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Ն․ Մնացականյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մասնակից մնացած անձանց ինքնությունը և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպին մասնակցած Կ․ Պողոսյանը Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, իսկ Կ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը