15 07 2021

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 16-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ։ Հուլիսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հուլիսի 16-ին, 18-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ