14 07 2021

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել երկրի ԱԳ նախարարին՝ խստորեն դատապարտելով դեսպանի այցը Շուշի

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել երկրի ԱԳ նախարարին՝ խստորեն դատապարտելով դեսպանի այցը Շուշի

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլայոս Պիպերիգոսի՝ Արցախ, մասնավորապես Շուշի քաղաք, այցի կապակցությամբ.

«Հարգելի նախարար

Ի զարմանս և մեծ անհանգստություն մեզ՝ տեղեկացանք Ադրբեջանում Հունաստանի դեսպան պարոն Նիկոլաոս Պիպերիգոսի` Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված սադրիչ ֆիեստային մասնակցելու մասին: Բառացիորեն հետեւելով Անկարայի պահանջներին և նմանատիպ սադրիչ խնջույքներին, որոնք կազմակերպել էր Էրդողանը օկուպացված Կիպրոսում, Ադրբեջանի նախագահը հրավիրեց պետությունների ներկայացուցիչներին «տոնել» իր հետ: Ի՞նչը տոնել: Ադրբեջանի ատելությամբ լի գործողությունները, որը շարունակում է խախտել պայմանավորվածությունները և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, թե՞ «պատվել» բռնապետին, որն Արցախում աղետալի պատերազմի ավարտից հետո անօրինական կերպով պահում է հայ ռազմագերիներին ու խաղաղ բնակիչներին:

Պատահական չէր, որ Մինսկի խմբի երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիան և Միացյալ Թագավորությունը հրաժարվեցին ձեռնպահ մնալ խայտառակ ֆիեստայից, որը նպատակ ուներ ապակողմնորոշել հասարակության կարծիքը Ադրբեջանի սարսափելի հանցագործություններից:

Ցավոք, Հունաստանը պետք է առաջինը արձագանքեր, քանի որ այցը կազմակերպվել էր պատմական Ղազանչեցոց տաճարի սրբավայրի ներսում, քայքայված գմբեթով և վանդալիզմի դարձմամբ հիշեցնող նմանատիպ պրակտիկան Սոֆիայի դեպքը Ստամբուլում:

Մենք կարծում ենք, որ պետությունների, բայց հիմնականում Հունաստանի ներկայացուցիչների մասնակցությունը այս այցին խրախուսում է Ալիևի աղաղակող ու ամբարտավան ռեժիմը: Ի վերջո, թարմ են հիշողությունները Հունաստանի դեմ Ադրբեջանի նախագահի ամոթալի հայտարարություններից՝ Բաքվում պարոն Պիպերիգոյի հավատարմագրերը հանձնելու ժամանակ:

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքը խորին դժգոհությունն են հայտնում այս ծաղրերգությանը մեր երկրի ներկայացուցչի մասնակցության առթիվ:

Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանը, հավատարմորեն պատճենելով իր դաստիարակին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Ո՞րն է Հունաստանի կողմից տրամադրվող աջակցության նպատակը այս կրիտիկական շրջանում:

Հայաստանը Հունաստանը համարում է իր ամենակարևոր դաշնակիցը: Մենք ուզում ենք հավատալ, որ նույնը վերաբերում է Հունաստանին:

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբ

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ