14 07 2021

Ինչու՞ հենց Երասխ. Վահե Դավթյան

Ինչու՞ հենց Երասխ.  Վահե Դավթյան

Երասխը դիտարկվում է որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին խոսել է նաև Իրանի արտգործնախարար Զարիֆը երկու ամիս առաջ Երևանում: Մասնավորապես, նա ընդգծել է տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը: Նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին են խոսել նաև Հդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:

Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հյուսիս-Հարավ լոգիստիկայի նպատակահարմարությունը՝ առաջ մղելով Արևելք-Արևմուտք միջանցքի կոնցեպտը՝ Սյունիքի ուղղակի ներգրավմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ