13 07 2021

Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում․ օգտատերը ահազանգում է

Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում․ օգտատերը ահազանգում է

Ինչու՞ է Հայաստանում  պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Այս հարցը բարձրացրել է ֆեյսբուքյան օգտատեր Սոնա նազարյանը: 

«Էսպես տուրիզմ չեն զարգացնում։ Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում, շուրջը աղտոտում են ու ԱՆՎՃԱՐ պատվաստվելուց հետո հեռանում։ Սա պետությու՞ն է, թե՞ բարեգործական կազմակերպություն։

Այլ պետություն կանի՞ այսպես։  Ինչու՞ է պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Կասեք՝ պատվաստանյութի ժամկետը քիչ է։ Հետո ի՞նչ։ Օտարերկրացիներին պատվաստեք վճարովի, պարտադիր Հայաստանում մի քանի օր մնալուց հետո։ Էդ ինչու՞ ֆայմել եք օտարերկրացիների պատվաստումները կենտրոնացնել Հյուսիսայինում և բոլոր մոլերի մոտ՝ մեգա, Երևան, ռոսիա..., բայց չեք ֆայմել ստիպել նրանց օգտվել հայաստանյան հյուրանոցներից, գումար ծախսել Հայաստանում։

Երկու օրում Հայաստան մտավ, պատվաստվեց և դուրս եկավ 10000֊ից ավելի պարսիկ։ Ուղեղ ունե՞ք»,- գրել է նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ