Եթե նայեք, եթե այլ երկրներում ինչ արժեք ունի կորոնավիրուսի թեստավորումը, ապա կտեսնեք, որ Հայաստանում բավական ցածր արժեք ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ սրա այլընտրանքը շատ պարզ է, եթե անձը չի ուզում գումար ծախսել, ապա կարող է պարզապես անվճար պատվաստվել:
«Կարանտինի ժամանակ կլինեն որոշակի սահմանափակումներ, օրինակ հանրային ծառայությունների ոլորտում աշխատելիս մարդը պետք է ժամանակ առ ժամանակ ներկայացնի թեստավորման արդյունքները, եթե չի ուզում պայմանավորվել»,-ասաց նա՝ անդրադառնալով առաջիկայում նախատեսվող սահմանափակումներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը