Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է, և կարծում եմ՝ այսօր կկայացվի կարևանտինի երկարացման որոշումը։
Միանշանակ, պետք է կարանտինը երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառելու, մինչև սեպտեմբեր նաև կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ», - ասաց Անահիտ Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը