«Վերջերս Եվրոմիությունն ընդհանուր որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները եւս կդառնան ընդունելի տարբերակ Եվրոմիության երկրների մուտքի համար: Դրանից հետո Եվրոմիության ամեն մի երկիր պետք է սկսի գործընթացը ավելի տեխնիկական հատվածի, թե ինչպես դա պետք է արվի: Եվ մենք ԱԳՆ-ի հետ միասին իհարկե աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները, եւ ոչ միայն իրենք են ճանաչում, այլ նաեւ մենք ենք ճանաչում»,-Կառվարության նիստից հետո րագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում օգտագործվում է Եվրոպական արտադրության և Եվրոպայում ընդունելի AstraZeneca պատվաստանյութը, իսկ տարբեր AstraZeneca-ների մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը