06 07 2021

Ոստիկանության ծառայողները վերջին հինգ ամսում 3.7 մլրդ դրամի պարգևավճար են ստացել․ News.am

Ոստիկանության ծառայողները վերջին հինգ ամսում 3.7 մլրդ դրամի պարգևավճար են ստացել․ News.am

NEWS.am-ը գրում է․ Հետպատերազմյան ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանում պետական համակարգի ծառայողների պարգևատրումները շարունակվում են։ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 2021թ.-ի հունվար-մայիս  ամիսներին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ կամ 7.1 մլն ԱՄՆ դոլար՝ ամսական միջինը մոտ 700 մլն դրամ։  Ոստիկանությունից սակայն չեն նշել, թե նշված ժամանակահատվածում քանի ծառայող է պարգևատրվել՝ պատճառաբանելով, որ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային թվաքանակի մասին տվյալները գաղտնագրված են և ենթակա չեն հրապարակման։

Ուշագրավ է, որ այս նույն ժամանակահատվածում  կառավարությունը նվազեցրել է Հայաստանի սահմանային գոտիներում ամրաշինական աշխատանքներ կատարելու համար նախատեսված ծախսերը։

Պատերազմից և Արցախի մեծ մասի կորստից հետո անվտանգային  լուրջ մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար, հավանաբար առաջնահերթ է պետական ծառայողների պարգևատրումը, քան սահմանապահ ենթակառուցվածքների ամրացումը։

Նշենք, որ 2020 թվականի ընթացքում պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ոստիկանության ծառայողները ստացել են շուրջ 9.4 մլրդ դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ