03 07 2021

Վարանդայից և Ջրականից որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Վարանդայից և Ջրականից որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են: Այս մասի հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

 

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ