Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի տանող ճանապարհը վճարովի է լինելու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։
«Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհը ներկայիս ճանապարհից 20 կմ կարճ կլինի։ Այս ճանապարհը լիովին անվտանգ կլինի, երկու կողմից էլ պարսպապատված կլինի»,-ասել է Մամեդովը։
Նրա խոսքով՝ Շուշիում արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում։ «Ուստի վճարովի ճանապարհն ավելի նպատակահարմար է դրա պահպանման հետագա ծախսերի տեսանկյունից»,-հավելել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը