«Լիցենզիայի մասին օրեքի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր մի շարք այլ փաստաթղթեր, սակայն Առողջապահության նախարարության՝ այս պահին գործող և հեռագայում առաջարկվող կարգերը բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավոր մանկապարտեզների համար և հնարավոր է այնպես ստացվի, որ, ինչ-ինչ պատճառներով, մի շարք մանկապարտեզներ փակվեն»:
Խորհրդարանում արտահերթ նիստի ընթացքում նման կարծիք հայտնեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ համապատասխան օրինագծի քննարկմա ժամանակ: Նրա խոսքով չի կարելի արկածախնդրորեն մոտենալ հարցին, որովհետև նախադպրոցական կրթություն ունեցող տարիքի երեխաների՝ տանը մնալու խնդիրն ամենալուրջն է, և գրեթե կփակվեն բոլոր պետական մանկապարտեզները, որի հետևանքով բառացիորեն կձախողվի նախադպրոցական կրթությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը