Վերջին մեկ շաբաթում հիմնականում իշխող ուժի կողմից իրենց կողմից հրապարակված ցուցանիշները փորձում են ներկայացնել կեղծ: Այս մասին Այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե «GALLUP International Association»-ը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի պատվերով է «Հայաստան» դաշինքի բարձր ռեյտինգի վերաբերյալ տվյալներ հրապարակել նախընտրական շրջանում, Նավասարդյանն ասաց․
«Եթե այդ լոգիկան է, թե Ռոբերտ Քոչարյանը պատվիրել է, ապա մենք գործել ենք մշտապես այդպես, և Նիկոլ Փաշինյանի և իր թիմի գրանցած բարձր ցուցանիշները 2,5 տարվա ընթացքում եղել են նույն ձևաչափով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը