ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում ամփոփվեցին հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, հիշեցրեց՝ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո տեղի են ունեցել վերահաշվարկի աշխատանքները:
Նրա տեղեկացմամբ՝ ընտրության իրավունք ունեցող 2 595 512 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1 281 997 կամ 49.39 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4593 է:
Այսպիսով՝ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփմամբ առաջին եռյակի պատկերը նույնն է.
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն՝ 688 761 կամ 53.91 տոկոս,
«Հայաստան» դաշինք՝ 269 481 կամ 21.09 տոկոս,
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 66 650 կամ 5.22 տոկոս:
«Պատիվ ունեմ» դաշինքը, թեև չի հաղթահարել 7 տոկոսի շեմը, սակայն անցնում է խորհրդարան՝ որպես առավելագույն թվով ձայներ ստացած երրորդ ուժ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը