14 հայ գերիների՝ Սերոբյան Գեղամի, Ավագյան Հրաչի, Բաղասյան Արմենի, Գասպարյան Գոռի, Սեֆիլյան Կամոյի, Հակոբյան Վոլոդյայի, Հասերթյան Գեւորգի, Ենգոյան Սիսակի, Պետրոսյան Ալբերտի, Սեդրակյան Ռոմիկի, Մինոսյան Մկրտչի, Մաթեսյան Էդգարի եւ Կարապետյան Յուրիի գործով դատական նիստին ընթերցվեց մեղադրական եզրակացությունը:
Ըստ մեղադրող կողմի՝ «ամբաստանյալներն ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր են ձեռք բերել եւ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ են ստեղծել: Այդ անձինք անցյալ տարվա նոյեմբերի 26-27-ն ապօրինի հատել են պետական սահմանը եւ բնակություն են հաստատել Խոջավենդի շրջանի Հադրութ գյուղում գտնվող անտառապատ տարածքում», հայտնում է ԱՊԱ-ն:
Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (Զենք եւ պայթուցիկ նյութերի ձեռք բերում եւ պահում), 279 (ապօրինի զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Դատավոր Աֆգան Հաջիեւը հայտարարել է, որ եթե դատավարության ընթացքում մեղադրանքը հաստատվի, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը