23 06 2021

Ո՞վ է բժիշկ Չարչյանին կալանավորած դատավորը

Ո՞վ է բժիշկ Չարչյանին կալանավորած դատավորը

News.am-ը գրում է․ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Արմինե Մելիքսեթյանը  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 7-ին` Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Մինչ այդ նա ղեկավարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Մելիքսեթյանի ամուսինը՝ Հուսիկ Հովհաննիսյանը ոստիկանության Նաիրիր բաժնի պետի տեղակալն է։

 Չնայած նրան, որ Մելիքսեթյանը համեմատաբար նոր է դատական համակարգում, նա արդեն հասցրել է հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել՝ մի շարք աղմկահարույց գործերով կայացնելով կալանավորման որոշումներ։

Մասնավորապես այս տարվա փետրվարի 21–ին Մելիքսեթայանի որոշմամբ կալանավորվել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այս որոշումը սակայն երկու շաբաթ անց բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանը և ազատ արձակել Արա Սաղաթելյանին։ Մելիքսեթայանը հանրությանը հայտնի է նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզ վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած «խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու» գործերով մեղադրյալների նկատմամբ կայացրած կալանքի որոշումներով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ