22 06 2021

Գիշերը 40-50 հոգով ապօրինի կրպակ են տեղադրել մեր և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ. Մարության

Գիշերը 40-50 հոգով ապօրինի կրպակ են տեղադրել մեր և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ. Մարության

Նա նկատեց, որ երեք տարի խոսվում է այն մասին, որ կա օրենքի բաց, ու մինչ օրս այդ բացը չի լրացվում. «Երեք տարի այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Երբ խոսում ենք վարչական շրջանի ղեկավարի հետ, նա օրենքից դուրս ոչինչ չի ուզում անել»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այո, ոչ վարչական շրջանի ղեկավարը, ոչ քաղաքապետարանը օրենքից դուրս չի գործելու. «Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ սկսած տարբեր տիպի մարմիններից, վերջացրած դատարաններով: Մենք ունեցել ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի եւ 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակից են եղել 40-50 հոգի մարդ: Մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել, իրենք զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով, եւ ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա: Դա եղել է 7-8 օր առաջ: Ինձ զեկուցել են, որ ընտրությունենրի օրը 5 կրպակ  է տեղադրվել, որոնցից երկուսը ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դեմն առնել: Սա համակարգային հարց է եւ այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը: Գործողությունները չեն ուշանալու»,-ասաց քաղաքապետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ