Գավառի 19/18 տեղամասում դիտորդները խախտում են արձանագրել, մասնավորապես քվեաթերթիկների տուփն առանց կապարակնիքի է եղել։
Yerevan.Today-ի հետ զրույցում դիտորդներից նշեցին, որ հանձնաժողովից որպես պատճառաբնություն ասել են ժապավենները փակցրել են և անցքեր չեն եղել կապարակնիքները փակցնելու համար։
«Դա պատճառ չէ, կապարկնիքները ինչի հմար էին տրամադրել, եթե չպետք է փակցնեին։ Դա հիմնավոր պատճառ չէ։ Պետք է տուփը փակ լինի, բայց հիմա թերթերով փակած չի նշանակում, որ դա անվտանգ չէ։ Մեր բարձրաձայնելուց հոետո ոչինչ չեն ձեռնարկում հարցի լուծման համար։ Արձանագրությունը կազմվել է, բայց հարցին լուծում չի տրվել»,- ասաց դիտորդը։
Հանձնաժողովականներն էլ մեկը մոյսւին հակասող մեկնաբանություններ տվեց․ հանձնաժողովի նախագահի խոսքով իրենք ուղեցույց չեն ստացել ընտրությունների հավուր պատճաճի կազմակերպմանը ծանոթանալու համար, և չեն իմացել որ պարտադիր է կապարակնիքը․ հանձնաժողովի մեկ այլ անդամ էլ նշում է, որ ստացել են սակայն՝ ուշ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը