Mediaport-ը գրում է․
«Դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին։
ԿԸՀ-ն արդեն ունի էլեկտրոնային եղանակով քվեարկած ընտրողների ընտրության արդյունքները: Դրանք օրենքի պահանջով կհրապարակվեն 20:00-ից հետո, երբ փակվեն տեղամասերը:
Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 287 ընտրողից 284-ը: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 168 ձայն ստացել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, դիվանագետները 112 ձայն տվել են «Պատիվ ունեմ» դաշինքին և ընդամենը 4 ձայն ստացել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»:
Հիշեցնենք, որ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագետներն ու իրենց ընտանիքի անդամները քվերակությանը մասնկացում են էլեկտրնային եղանակով, այսօրվա քվեարկությունից մեկ շաբաթ առաջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը