Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունն ընտրական տեղամասերից բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց: Նրանց 1,5 ժամ անհիմն պահում են, հետո ազատ արձակում: Պատճառն ակնհայտ է, իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընտրությունները չլինեն վերահսկելի: Այս մասին իր էջում գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը