Aysor.am-ը գրում է․
«Հունիսի 20-ին՝ ժամը 8։30-ին, Ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
Aysor.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հաղորդեցին, որ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է:
Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը