20 06 2021

Ընտրողը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները․ ԿԸՀ

Ընտրողը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները․ ԿԸՀ

Ընտրողն այս ընտրություններում ստանում է 25 քվեաթերթիկ՝ թվագրված 1-26 համարներով, սակայն 22 համարը բացակայում է, որովհետեւ այդ համարն ինքնաբացարկ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԿԸՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով քվեարկության կարգը:

Նա ընդգծեց, որ ընտրողը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները, չի կարող վերցնել քվեաթերթիկները ըստ իր ճաշակի: Հանձնաժողովի անդամը պարտավոր է ընտրողին տրամադրել բոլոր քվեաթերթիկները՝ ըստ հերթականության: Դա կլինի աճման, թե նվազման հերթականության, պետք է լինի ըստ հերթականության: Որպեսզի ընտրողի համար հեշտ լինի իրականացնել քվեարկություն:

Ընտրողը քվեեափերթիկներով եւ ծրարով գնում է քվեախուց, որտեղ գաղտնի կտարում է քվեարկություն: Նա պարզապես 25 քվեաթերթիկներից մեկը եւ միայն  մեկը դրվում է ծրարի մեջ: Քվեատուփին մոտենալիս չենք մոռանում մեզ հետ տանել նաեւ քվեարկության կտրոնը: Քվեարկության կտրոնը պետք է հանձնել հանձնաժողովի անդամին, որը նստած է քվեատուփի մոտ: Միայն դրանից հետո հանձնաժողովի անդամը ծրարի ճեղքի միջոցով դրոշմանիշ կփակցնի քվեաթերթիկի վրա: Եթե այդ դրոշմանիշը չլինի, քվեաթերթիկը պարզապես թերթիկ է»,-ասաց Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ քվեարկել կարելի է երեք փաստաթղթով՝ կենսաչափական անձնագիր, ոչ կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ