17 06 2021

Հանրային հսկայական պահանջ կա, որ վերջ տրվի Սորոսի հիմնադրամի նման գործունեությանը. Ռոբերտ Քոչարյան



Կա նման գործունեությունը դադարեցնելու հանրային պահանջ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հանրապետությունում սորոսական կազմակերպությունների գործունեության մասին հարցին։

«Կա նման գործունեությունը դադարեցնելու հսկայական հանրային պահանջ։ Անհնար է նման հանրային պահանջը չբավարարել»,- ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է գտնել իրավական ճանապարհ, և դա անել արագ։ «Կազմաքանդիչ գործունեության հետևանքները չափազանց ծանր են»,- ընդգծել է նախկին նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ