Պետությունն է կազմակերպում տեղահնվածների վերաբնակեցումը։ Պետությունը հիմա ուղղակի պարտավորություն է կրում ձեր առջև։ Պետք է ձեր հարցերի լուծումը պետությունը վերցնի իր վրա։ Արթիկում ընտրողների հետ հանդիպմանը, ի պատասխան տեղահանված շահումյանցու հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր ծրագիրը սա է․ Պետության անունից պետության առաջնորդն է այդ թուղթը ստորագրել և հանձնել։ Մենք չենք կարող իշխանությունը վերցնելուց հետո ասել՝ նա է ստորագրել, ես քո առջև պարտավորություն չունեմ։ Դա անպատասխանատու ղեկավարում կլինի։ Մենք այնուամենայնիվ ձեր պրոբլեմներին տեր ենք դառնալու»,- ասաց Երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը