Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Բայց էս իշխանական քարոզչամեքենան լրիվ իրականությունից կտրված ա։
Դրել, Ռոբերտ Քոչարյանի՝ 2 տարի առաջվա ասուլիսից կտոր են տարածում, որտեղ ասում է, որ տվյալ իրավիճակում առաջնորդողի լավագույն տարբերակ կարող է լինել Հայ Առաքելական Եկեղեցու մի հարգանք վայելող սրբազան՝ ազգին համախմբելու, կամուրջներ ստեղծելու, պառակտածը միավորելու, այս խայտառակությունից դուրս գալու համար։
Նախ եթե նայում ենք, որպես կանխատեսում, լրիվ ճիշտ էր, անգամ ուշացած։ 2021 թվականի մի պահ ոգևորությունից հետո, կարելի է ասել, հենց այս տարբերակն էլ ամենից հուսադրողն է, կասեի՝ ամենամեծ պոտենցիալովն է։
Եթե նպատակը, իրենց պատկերացրածով, վարկաբեկելն է սրբազանին, կասկածի տակ դնելն է (իսկ իրենք էս քանի շաբաթ է՝ լծված են այդ գործին) Բագրատ սրբազանի ազնիվ մղումները, իբր՝ ըհըը, ՔոչաՅրանն էր ասում, ուրեմն․․․ դարձյալ հիմարություն, որովհետև, որքան էլ ձեր հնացած սև քարոզչական թեմաները մեջտեղ եք բերում, Քոչարյանը մնում է Արցախ ազատագրած ու Հայաստանի հողն էլ, անվտանգությունն էլ պահած, ձեր սիրած Ալմա-Աթիի հռչակագրով ընդունած երկրին 11.458 կմ² ավելացրած, մայիսի 9-ը եռատոն դարձրած ու պահած առաջնորդ, իսկ դուք՝ այդ տարածքը փոքրացրած, ազատագրածը հանձնած ու դեռ եղածն էլ Ալիևի պահանջով պատրաստվում եք դրաձնել «արևմտյան ադրբեջան»։
Լավ, դուք լրի՞վ էս ազգին դրել եք անմեղսունակի տե՞ղ։ Ձեզ թվում է, որ տարրական բաներն էլ չպիտի հասկանա՞ն, ինչ լնգուլավազ ունեք, հանել գցել եք եթերներ, թե գնացեք Քոչարյանով վախեցրեք։ Ես վստահ եմ, այ էն կեղծած 2021 ընտրություններին ձեզ ձայն տվածների մեծամասնությունը, մի քանի ամիս հետո փոշմանել է, որ Քոչարյան չի ընտրել, այլապես այս վիճակը չէր լինի, Արցախը կլիներ մերը, մենք էլ արժանապատիվ խաղաղություն կվայելեինք, ոչ թե հիմիկվա ստորացումները, շարունակական մահերն ու զիջումները։ Իսկ ամենից զավեշտալին գիտե՞ք որն է, որ այդ նույն թեզերով սրբազանին փորձում են վարկաբեկել մեկ էլ ադրբեջանական քարոզիչները։
Ինչ ասեմ, շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին՝ իրեն կապելով այն մարդկանց անունների հետ, որոնք մեր պատմական հաջողությունների ու վերելքների հեղինակներից են, դրանից շարժումը միայն կշահի։
Տեսանյութն էլ տեղադրում եմ, դե թող մեկն ասի՝ ո՛ր բառի հետ համաձայն չէր, թե՛ 2022 թվականի փետրավարին, թե՝ հիմա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը