Զորական Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Տիգրան Բաբախանյանը Մասիսում «Հայաստան» դաշինքի առաջնորդների հետ հանդիպմանը դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշեց․
«Ինչպես գիտենք՝ վերջին երեք տարների ընթացքում կրթության ոլորտը շատ մեծ փոփոխություններ ունեցավ՝ դեպի վատը, առանց դա էլ լավ չէր։ Ով եկավ նախարար, փորձեց տնօրենների և ուսուցիչների հաշվին ինքնահաստատվել։ Հիմա այնպիսի մի փոփոխություն են կատարել, որ ոչ մանկավարժներին ուզում են մտցնել դպրոց, ուսուցչի կենսամակարդակը իջեցրել են շրիշակի մակարդակից ցածր։ Դուք պատկերացնում եք, թե այդ օրենքը ինչ հետևանք կունենա։ Այդ ամենի հետ մեկտեղ վարչապետը սկսկել է քարոզարշավում դպրոցը պախարակել, հայտարարություն է տարածում, թե մինչև 10 տարեկան երեխաները անգրագետ են, կարդալ չգիտեն, թող գա մեր դպրոց մինչև չորրորդր դասարանի երեխաները իրեն շատ լավ գրել- կարդալ կսովորեցնեն։ Նման դեզինֆորմացիա չի կարելի տարածել»։
Այնուհետև դիմելով մանկավարժներին, ասաց․ «Ընտրելով Նիկոլ Փաշինյանի թիմին, որտեղ արդեն կա պառակտում, թող բոլորը կանգնանեն միահամուռ ասեն եթե կողմ եք հայրենիք վաճառելուն, հայրենիքը թուրքին տալուն, ով ընտրեց իրեն այդ պատասխանտավությունն իր վրա է վերցնելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը