14 06 2021

Դավաճաննե՛ր, հեռացե՛ք. մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից

Դավաճաննե՛ր, հեռացե՛ք. մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից

Երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իմքայլական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի և ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանի (նա ծնունդով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է) և ՔՊ-ի ցուցակի ինչ-որ ներկայացուցիչների հետ այցելել է Մարտունու Զոլաքար գյուղ՝ քարոզչություն իրականացնելու:

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրին Մարտունու աղբյուրները՝ զոլաքարցիները գյուղից վռնդել են անկոչ հյուրերին՝ ասելով, որ դուք մեր շահերը չեք ներկայացնում, դուք, Նիկոլի գլխավորությամբ, բոլորդ դավաճաններ եք և արագորեն հեռացե՛ք գյուղից:

Արցախը թշնամուն վաճառած և ՀՀ-ի ապագան խորտակել պատրաստվող հայրենադավ իշխանության տեղական սպասարկուներ Գնել Սանոսյանն ու նրա մանր ու միջին ուղեկցորդներն ստիպված են եղել հետ շրջվել և արագորեն հեռանալ գյուղից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ