11 06 2021

Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից․ Past.am

Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից․ Past.am

Past.am-ը գրում է․ Այսօր միջադեպ է տեղի ունեցել երևանյան պիցերիաներից մեկում: Գեներալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, տեսնելով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, նրան դիմել է կապիտուլյանտ, իսկ վերջինս փորձել է հակադարձել, թե ինքն այդպիսին չէ, փաստաբանն է այդպիսին:

Միհրան Պողոսյանը կրկին հակադարձել է՝ իմքայլականին անվանելով դավաճան, հողատու, և երբ Պողոսյանը տեղից վեր է կացել, Անդրանիկ Քոչարյանը ճողոպրել է դեպի ելք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ