10 06 2021

Հետո ինչ եղավ, աբսուրդի ժանրից է․ Քրիստինե Վարդանյան



ՀՅԴ երիտասարդական միության մի քանի ընկերներով եկել էինք  կառավարության շենքի մոտ, ընթերցել ընդամենը 10 փաստ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը  դավաճան: Այս մասին կառավարության մոտ ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով կառավարության դիմաց ակցիա անող ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամներից մի քանիսը բերման ենթարկվելուն

«Որպես ակնառու փաստարկ,  բերել էինք այն, ինչն ինքն ասում է, որ բանակում բարեփոխել է՝ ելակ, կոնֆետ, անդրավարտիք: Ասում էինք՝ եթե սա բանակը  մարտունակ է դարձնում, վերցրու, կեր, հագի ու մարտունակ դարձի, քանի որ դա քեզ հիմա պետք է: Հետո ինչ եղավ, աբսուրդի ժանրից է: Հայաստանում այսքան ժամանակ պետական դավաճանության համար մարդիկ ոստիկանական բաժիններ բերման չեն ենթարկվել, բայց խաղաղ քաղաքացիական ակցիայի ժամանակ տասնյակ  տղաներ բերման ենթարկվեցին»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ