10 06 2021

Թող ելակը ու կոնֆետը լափեն ու մարտունակ լինեն․ ակցիա կառավարության մոտ



ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ ՀՅԴ-ական երիտասարդներ բողոքի ակցիա էին իրականացնում` ներկայացնելով, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։

Երիտասարդները ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեց կառավարության առջև` գետնին, հայտնելով, թե այսպիսի բարեփոխումներ է արել Փաշինյանը բանակում։

«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,- հայտարարեց երիտասարդներից մեկն ու դրանք նետելով գետնին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ