«Հայաստան» դաշինքն այսօր կանգնել է այս բարդ ճանապարհին, որպեսզի վերջ տա ստին ու կեղծիքին, զրպարտությանն ու դավաճանությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին Գորիսում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Ամենահեռվից եմ սկսում․ սուտ, որի հերթական ապացույցն եղավ այս տարածաշրջանում։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա այսօր կանգնած է թշնամու բանակը։ Երբ առաջին անգամ դրա մասին բարձրաձայնեցինք, այդ ուսապարկերը, մեկը մեկին հերթ չտալով, փորձեցին հերքել։
Հետո վաստակավոր չոբանները ասում էին, որ նրանք մոլորվել են, պարզվեց, որ չեն մոլորվել և ադրբեջանական զինվորները մեր տարածքում են։ Այդ սուտը մինչ օրս շարունակվում է։
Այսօր քարոզարշավի երկրորդ օրն է, որը մենք սկսեցինք երկրի ամենահարավային կետից։ Սա պատահական չէր։ Սյունիքն առաջինը մերժեց այս ապիկարներին։
Մենք շատ աշխատանք ունենք անելու։ Երկիրը գրեթե զրոյից պետք է վերականգնվի։ Տնտեսությունը փլուզված է մոտ 80 տոկոսով։ Այդ 20 տոկոսի վրա կարելի է կառուցել նոր տնտեսություն։ Քովիդն ու պատերազմը բերեցին նրան, որ Գորիսը զրկվել է իր տնտեսության համար կարևոր երկու ճյուղերից՝ գյուղատնտեսությունից և տուրիզմից։
Մենք վստահ ենք, որ մեր թիմն ունակ է հանել երկիրն այս ճգնաժամից, բայց առանց ձեզ ոչինչ չենք կարող անել։ Այստեղ համախմբված է ազգային գաղափարախոսությունը, վճռականությունը և հաղթական ոգին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը