«Էդ նկուղում քարի փոշու մեջ ջերմաստիճան է՞լ էր միացված, հա՞։ Էդ նկարները ի՞նչ էին, ցեմենտի ու քարերի մեշոկներ էին, ոնց կարող էր էդտեղ դիեր պահվել: Ես շատ մտահոգ եմ , չգիտեմ ՝ քանի՞ օր են էդտեղ դիերը պահվել ինչ հանգամանքներում, կա՞ր սառնարան ... և այլն, ինձ շատ են հուզում այդ հարցերը, բայց ես մինչ այս պահը դրանց պատասխանները չունեմ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նկուղում պահված զինծառայողների դիերի տեսարանից ազդված՝ իր տաակուսանքն է հայտնում ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Ցիրունյանը:
Ուշագրավ , որ սույն պատգամավորը միակն է, ով այդ հանցավոր փնթիության մեջ մեղադրում է նաև նախարար Անահիտ Ավանեսյանին, քանի որ նա է համակարգում ոլորտը, բայց այդ մեղքով հանդերձ համարում է՝ մեծ լավություն է արել, որ ներողություն է խնդրել ծնողներից:
«Նախարարը , որ ասում է, սա իմ բացթողումն է, արդեն բարձր քայլ է անում, հո չէ՞ր նստելու լացեր, որ դուք հասկանայիք՝ ինչ սրտով է էդ ամենը ասում»,- ասում է պատգամավորը ու մեզ հիշեցնում, որ նույն նախարարի եղբայրն էլ զոհվել է, ուստի պարտավոր ենք ըստ իրեն՝ ըմբռնումով մոտենալ նաարարի «չկարողանալուն»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը