04 06 2021

Նախարարությունից շատ լավ տեղյակ են դիահերձարանի պայմանների մասին․ Աբովյանի դիահերձարանի նախկին տնօրեն․ «Հրապարակ»

Նախարարությունից շատ լավ տեղյակ են դիահերձարանի պայմանների մասին․ Աբովյանի դիահերձարանի նախկին տնօրեն․ «Հրապարակ»

«Աբnվյшնի դիահերձարա­նից հրապարակված ահա­սարսուռ կադրերից հետո, ինչպես հայտնի է, «Դատաբժշկա­կան գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճ­յուղի վարիչը և այս գործընթա­ցում ընդգրկված 2 աշխատա­կից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Պատերազմում զոհված տղաների մարմինների հանդեպ այդ անհարգալից վերաբերմունքը բացահայտվելուց հետո նախ նախարարությունը հայտարարություն տարածեց. «Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տե­ղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնա­գիտական պահանջներին, այնուա­մենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղա­փոխել այլ դատաբժշկական կեն­տրոնի սառնարանային հատված՝ զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն մեկ օր անց առողջապահության նա­խարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման համար, ապա աշխա­տանքից ազատեցին դիահերձարանի վարիչին և 2 աշխատակցի: Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ չի կարող կառավարությունը կամ առողջապա­հության նախարարն ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել, թե ինչ վիճակ է: Մենք զրուցեցինք դիահերձարանի արդեն նախկին վա­րիչ Անրի Ավագյանի հետ:

 

- Խնդրում եմ ասեք՝ երբվա­նից և ո՞ւմ հրահանգով են պատե­րազմում զոհված տղաների դիերն ու մասունքներն Աբովյանի դիա­հերձարանում հայտնվել:

- Իսկ ինչո՞ւ նախարարությանը չեք հարցնում:

 

- Նախարարությանն էլ ենք հարցնում:

- Ես մի բան կարող եմ ասել, որ իմ հնարավորության սահմաններում կարողացել եմ անել առավելագույնը: Իսկ դիերն իրենց ցուցումով մայիսի 28-ին են բերվել Աբովյան:

- Ո՞ւմ ցուցումով:

- Իմ վերադասի:

- Նախարարությա՞ն, թե՞ ՊՈԱԿ-ի:

-Իմ վերադասությունը մինչև նախարարություն գնում է:

-Այսինքն՝ ի սկզբանե նա­խարարությունում տեղյա՞կ են եղել, որ ձեզ մոտ դիերի պահման պայմաններ չկան:

-Ո՞նց կարող են չիմանալ պայմանների մասին, իրենք են տնօ­րենները, ո՞նց կարող են չիմանալ, թե ինչ հագեցվածություն ունի տվյալ ստորաբաժանումը:

-Ենթադրենք՝ չգիտեին, Դուք չե՞ք ասել, որ պայմաններ չկան, պայմաններ ստեղծեք, երկրորդ՝ մայիսի 28-ին որտեղի՞ց են բերել և ինչո՞ւ:

-Դա մեկ օրում հնարավոր չէր կազմակերպել, 28-ին են բերել դիերը, փորձեցինք կազմակերպել, ուղղակի ստացվեց այն, ինչ ստացվեց: Բերվել են Մեծամորից, այնտեղ սառնարա­նը խափանվել էր, արագ, հրատապ ֆորսմաժորային իրավիճակ էր, պետք է արագ կարգավորվեր հարցը՝ մինչև հետագա լուծումները:

-Քանի՞ դիակ եՆ տեղափոխել ձեզ մոտ:

-Ամսի 28-ին 21 հատ է բերվել, բայց սառնարանում մեր հնարա­վորությունը 10-ն է, 10-ը պահվել է սառնարանում:

-Իսկ 28-ից հետո էլի՞ է բերվել, որովհետև լուսանկարներում անհամեմատ ավելի մեծ թվով պարկեր են երևում:

-Չէ, չի բերվել, էնտեղ մա­սունքներ էլ կան, դրա համար:

-Իսկ ինչո՞ւ հարցն արագ չկարգավորվեց, ե՞րբ են տարածվել այդ լուսանկարները, ո՞ր պահին են լուսանկարել-տեսանկարել:

-Արվել է ամեն հնարավորը՝ հարցը կարգավորելու համար:

-Բայց դիահերձարան այցելած հարազատները, ԱԺ պատգամա­վոր Նաիրա Զոհրաբյանն ասում էին, որ ճանճապատ, բորբոսած սենյակներ են, գարշահոտը խեղդում է, մեկ օրվա ընթացքում հնարավո՞ր է նման բան լիներ, նախարարությունն էլ առաջին պարզաբանման մեջ ասում էր, թե Աբովյանում պահման պայմանները համապատասխանում Են մասնա­գիտական չափորոշիչներին:

-Իհարկե, կլիներ: Դրանք շատ հին դեպքեր են, անհայտ դեպքերն են, ի սկզբանե այդ վիճակում են եղել:

-Դուք ասում եք՝ անհայտ, բայց նախարարության պարզաբանման մեջ ասվում է, թե շատերի ԴՆԹ անալիզներն արված էին, պարզա­պես ծնողները չեն վերցրել:

-Այո, դրանց մեջ շատ դեպքեր կան, որ ճանաչված են, բայց չեն վերցնում: Նախարարությունում կան այդ անունները, իրենք՝ հարա­զատները, գիտեն, որ հաստատված է, բայց չեմ կարող ասել, թե ինչու չեն ուզում հավատալ կամ տանել:

-Ձեզ մոտ մինչև մայիսի 28-ը եղե՞լ են պատերազմում զոհվածնե­րի դիեր կամ մասունքներ, քանի՞սը և ի՞նչ պայմաններում են պահվել:

-Այո, կային, բայց թիվ չեմ կարող ասել:

-Որտե՞ղ էին այդ պարկերը, դրանք ի՞նչ սենյակներ են:

-Դա նկուղային հատված է, ջերմամեկուսացված հատված է, իզոլացված սենյակներ, որպեսզի 30-40 աստիճանի տակ չմնային, որոշում են կայացրել էդտեղ տեղափոխել, ես էլ՝ ինձ ինչ ասել են, այն էլ արել եմ, մինչև իրենք հետագա հարցերը կարգավորեն: Հետո տեղափոխեցին Մարտունի:

-Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս են մուտք գործել նկուղային հատված ու լուսանկարել:

-Չեմ կարող ասել, ես այդ հատվածում չեմ եղել: Գուցե հարա­զատները, լրագրողները, ես իսկա­պես չեմ տեսել, այդ պահին այդտեղ չեմ եղել:

-Իսկ Դուք Ձեր վերադա­սին ասե՞լ եք, որ դրանք պատշաճ պայմաններ չեն, պետք է պայմաններ ստեղծել, նոր դիերը տեղափոխել:

-Թողնում եմ, որ այդ վերլուծությունը Դուք անեք: Ես մեկնաբանություն չեմ ուզում անել:

-Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կառավա­րությունը կամ նախարարը չէին կարող պտտվել բոլոր դիահերձա­րաններով, տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում մարմիննե­րը, այսինքն՝ իրենք տեղյակ չե՞ն եղել, թե ինչ պայմաններում եք պահել դիակներն ու մասունքները:

-Այդպես չէ, իրենք չէին կարող տեղեկացված չլինել, իրենք շատ լավ տեղյակ են դիահերձարանի հա­գեցվածությանը:

-Նախարարությունը սկզբում պարզաբանեց, որ նորմալ պայմաններ են, Դուք ասում եք՝ նկուղային ջերմամեկուսացված հատված է, հիմա կոնկրետ ասեք՝ դա պատշա՞ճ պայման է դիակ պա­հելու համար, թե ոչ:

-Ֆորսմաժորային, անելանելի վի­ճակ է եղել, այդ պահին արագ տենց պետք է արվեր: Ընդ որում՝ շինարա­րությունը գնում Էր, էդ հատվածում նախասրահ կա մեջը, իրենք սկզբից էդտեղ են եղել, բայց քանի որ շի­նարարական աշխատանքներ էին գնում, ստիպված փոքր սենյակում են դասավորվել, որ հետո նորից բերվեր մեծ սրահ:

-Իսկ այլ դիահերձարաններ չկա՞ն, որ Մեծամորից պետք է այնտեղ տանեին, քանի որ, ինչպես ասում եք, ձեր հաստատության պայմաններն այն չեն:

-Բոլորը ծանրաբեռնված են եղել, և մոտիկության առումով է նաև Աբովյան բերվել, որպեսզի հետագա­յում կարողանան արագ այդ հարցե­րը կարգավորել:

-Բայց պարզվեց՝ Մարտունին ծանրաբեռնված չէ, ի՞նչն էր խանգարում, որ ամենասկզբում Մարտունի տեղափոխեին, հեռու էր, դրա համա՞ր:

-Չգիտեմ, իրոք չգիտեմ՝ ինչն էր խանգարում, իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել:

-Իսկ հնարավոր չէ՞ր, որ մարմինները չլցնեիր իրար վրա, գոնե սեղանների վրա շարեիր:

-Չկա, պատկերացնում եք՝ չկա, երկու պատգարակ է ընդամենը ամբողջ դիահերձարանում:

-Իսկ ուզե՞լ եք Ձեր վերադասից:

-Կարծում եմ՝ ոչ թե պետք է ուզել... ֆորսմաժորային, անելանելի վիճակ է:

-Դուք Ձեզ ոչ մեղավոր եք հա­մարում, ոչ էլ պատասխանատու, ասում եք, որ բոլոր հնարավոր մի­ջոցներն արել եք, ֆորսմաժորային իրավիճակ էր...

-Բացարձակ:

-Այդ դեպրում ինչո՞ւ Ձեզ աշխատանքից ազատեցին:

-Ես հուսով եմ՝ հարցը կշտկվի:

-Կվերականգնվե՞ք, բայց սա իրավական առումով նաև հանցանք է....

-Հուսով եմ՝ կհասկանան, թե ինչն է խնդիրը: Ուղղակի նուրբ հարց էր, մեկնաբանություններ տվին, չես կա­րող ասել, թե ինչ, ոնց... Ի դեպ, ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել: Այսքանով վերջացնենք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ